Էթիկայի հանձնաժողովի աշխատանքը գնահատում եմ «մինուս անսահմանություն»․ Անահիտ Բախշյան

Առաջիկայում կկազմավորվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։  Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը չի բացառում, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների կազմը կվերարտադրվի այս նոր հանձնաժողովում:

«Չեմ կարող բացառել, որ նման բան կլինի, բայց շատ սխալ կլինի, որ նման բան լինի։ Եթե էթիկայի հանձնաժողովը նորից մնա Հանրապետական կուսակցության մեծամասնության քվեարկության հույսին, և իրենք՝ հանրապետականները հայտարարում են, թե չեն խոչընդոտելու, չեն արգելակելու, Հայաստանի թավշյա հեղափոխության արդյունքները՝ ինստիտուցիոնալիզացնելուն, քվեարկել էլի նույն մարդկանց օգտին, ապա՝ շատ ամոթ»,- նշեց Բախշյանը։

Միևնույն ժամանակ հույս հայտնեց, որ այս անգամ նման բան չի կրկնվի և հանձնաժողովում կլինեն նոր, թարմ, օբյեկտիվ, քննադատական մտազծողությամբ օժտված, խելացի մարդիկ։

Հանձնաժողովն արդեն շուրջ 8 տարի է, ինչ աշխատում է, իսկ նրանց աշխատանքն այդքան էլ տեսանելի չէ․ «Ես իրենց աշխատանքը գնահատում եմ «մինուս անսահմանություն», որովհետև Էթիկայի հանձնաժողովն իր կանոնադրությանը, իր նպատակին կոչված քայլեր չի արել, քննարկումներ չի արել և չի տվել այն օբյեկտիվ գնահատականը, ինչին որ արժանի է եղել տվյալ քննարկվող անձը կամ նրա վարքը, այլ սկսել է հարմարվել այդ մարդուն»,- նշեց Անահիտ Բախշյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել