ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 18-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն նշանակումներ և ազատումներ են կատարվել ոստիկանության համակարգում: Այսպես,
- Վարդան ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից,
- Լևոն ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից,
- Հովհաննես ՔՈՉԱՐՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ,
- Արման ՍԱՐԳՍՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:
Նշենք նաև, որ մայիսի 21-ին ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Աղասի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: