Այսօր՝ մայիսի 19-ին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել է նոր փոխոստիկանապետերին և Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Ոստիկանապետի առաջին տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես նաև նշանակվել է ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: Նա մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը»,-ասաց Էդգար Ջանոյանը։
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր պետի պաշտոնում է նշանակվել Արտակ Կարապետյանը: Կիրակոսյանը մինչ այս զբաղեցնում էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:
Նշենք, որ Ոստիկանության ծառայության մասին օրենքի 13 հոդվածի 3-դի կետի համաձայն.
«1. Ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ոստիկանության պետը:
2. Ոստիկանության պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը:
3. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի միջնորդության հիման վրա վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը»:
Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր փոխոստիկանապետերի նշանակման կամ ազատման մասին ոչ մի հրամանագիր չի ստորագրվել: