«Մերժիր Սերժին» շարժման ղեկավար, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց հենց Արմեն Գրիգորյանը: Հարցին, թե ինչո՞ւ են հենց իրեն ընտրել այս պաշտոնի համար, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հարցերին ավելի ուշ պատասխան կտրվի»: