Դավիթ Անանյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Այսօր կառավարության որոշմամբ ՊԵԿ նախագահ է ընտրվել Դավիթ Անանյանը: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում։

Կրթությունը

1993թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Մասնագիտությունը՝ ֆինանսներ և վարկ

Որակավորումը՝ տնտեսագետ

Գիտական կոչումը՝ տնտեսագիտության թեկնածու

Աշխատանքային փորձը

1993-2000թթ.- ՀՀ հարկային պետական տեսչություն (ՀՀ պետական եկամուտների նախարարություն)՝ պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, հարկերի հաշվառման բաժնի պետ

2000-2006թթ.- «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ՝ հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար

2006-2016թթ.- «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկե­րու­թյան կողմից մատուցվող հաշվապահական և հարկային հետևյալ ծա­ռա­յու­թյուն­ների մա­տուց­ման աշխատանքների ղեկավար և/կամ անմիջական մաս­նակից․

  • հաշվապահական և հարկային հաշվառման համակարգերի ուսումնասիրություն՝ ներառյալ հաշվապահական և հարկային համապատասխանության (հաշվետվությունների ճշտության) ստուգումները,
  • հաշվապահական համակարգի բարելավման ծառա­յու­թյուններ
  • հաշ­վա­պա­հական և հարկային շարունակական աութսոր­սին­գային ծա­ռա­յու­թյուն­ներ
  • հարկային և հաշվապահական խորհրդա­տվա­կան ծառայություն­ներ, այդ թվում՝ ՖՀՄՍ-ների պահանջներով հաշ­վա­պա­հական խորհր­դա­տվական ծառայություններ
  • ֆինանսական և հար­կային հաշվառումների գծով դասըն­թաց­ներ
  • հաշվապահական հաշվառ­ման համակարգերի բարեփոխման աշխատանքներ (ռեֆորմներ)
  • օրենս­դրական այլ բարեփոխումների շրջանակներում իրավական ակ­տերի նախագծերի պատրաստման աշխատանքներ

2015թ.- Համաշխարհային բանկ՝ Ղրղզստանի Հանրապետության (ՂՀ) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում առկա համակարգի կարողությունների գնահատման աշխատանքներում միջազգային խորհրդատու

2004թ. առ այսօր- ՀՀ տար­բեր բուհերում («Հա­յաստանում ֆրան­սիական համալ­սա­րան», «Հաշվա­պահ­ների ուսուց­ման միջազգային կենտ­րոն» հիմ­նա­դրամներում, Երևանի պե­տա­կան համալ­սարանում)՝ «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» և «ՀՀ հարկային համակարգ» առարկաների դա­սա­խոս

2016թ. հոկտեմբերից-2018 թվականի մայիսի 17-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

2018 թվականի մայիսի 18-ից ՊԵԿ նախագահ

Որակավորման հիմնական ոլորտները

  • ՀՀ հարկային օրենսդրություն, Եվրամիության և եվրոպական երկրների հարկային օրենսդրություն, հարկման միջազգային նորմեր և միջազգային համաձայնագրեր
  • Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ), հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՀՀՄՍ) և դրանց հիման վրա մշակված ազգային ստանդարտներ

Մասնակցությունը հաշվապահական բարեփոխումներին

2009-2010թթ.- ՖՀՄՍ-ների և ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի թարգմանության, խմբա­գրման և տե­ղայնացման աշխա­տանքներին մասնակցություն որ­պես փորձագետ

2008-2013թթ.- հաշ­վե­­գրման հիմունքով Հան­րային հատվածի հաշ­վա­պա­­հա­կան հաշվառման միջազգային ստան­դարտ­ների թարգմանու­թյան ու խմբա­­գրման, դրանց հիման վրա ՀՀ հանրային հատվածի հաշ­վա­պա­հական հաշվառման ստանդարտի և նոր համա­կարգի ներդրման համար անհրա­ժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքն­երին մասնակցություն որպես փորձագետ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել