«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը սկսեց

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր» զինված խմբի (Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի 7 Սեդրակ Նազարյանի) գործով դատական նիստը:

Այսօր ներկայացվելու են նրանց խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություններ:

Քիչ առաջ ամբաստանյալներին բերեցին նիստերի դահլիճ, դահլիճում ներկաները նրանց դիմավորեցին ծափողջուններով և կոչերով:

Դատական նիստին ուղիղ եթերով կարող եք հետևել՝

https://www.facebook.com/Iravabannet/videos/1238854609550955/?notif_id=1526454642972319&notif_t=live_video_explicit

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել