Ձերբակալված 6 օտարերկրացիները փոխանցվել են ազգային անվտանգության ծառայությանը. Վիգեն Սարգսյան

Այսօր՝ մայիսի 9-ին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հայ–ադրբեջանական սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալված 6 օտարերկրացիները փոխանցվել են ազգային անվտանգության ծառայությանը։

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ բոլոր 6-ն էլ Բանգլադեշի քաղաքացիներ են։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին օտարերկրացիների խումբ է ձերբակալվել հայ–ադրբեջանական սահմանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել