Ազգային ժողովի շենքն այս պահին ստուգում են ոստիկանները՝ ոստիկանական շների միջոցով: Մեր լրագրողն Ազգային ժողովից հայտնում է, որ շների միջոցով ստուգվել է նաև լրագրողների սենյակները:
Նշենք, որ Ազգային ժողովի մոտ մի խումբ անձիք պաստառներով հավաքվել են և սպասում են Ազգային ժողովի հատուկ նիստի սկսվելուն: Հատուկ նիստը սկսվելու է ժամը 12-ին և օրակարգային միակ հարցը ՀՀ վարչապետի ընտրությունն է:
Նշենք, որ ՀՀ վարչապետի միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: