Դատարանը, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց կալանքը փոխելու պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությունը և «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակեց.
«Ինձ կալանավորեցին մի Հայաստանում, ազատ արձակեցին մեկ այլ Հայաստանում»,- ասաց նա՝ իրեն դատարանի շենքի մոտ դիմավորող անձնաց:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
https://www.facebook.com/Iravabannet/videos/1231829223586827/?notif_id=1525695988797116¬if_t=live_video_explicit