Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է, որտեղ ընթանում է քաղակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական քննությունը:
Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց միջնորդություն՝ նրա հանդեպ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է:
Պյոտր Սվիտալսկին Իրավաբան.net-ի լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ այսօր չի խոսելու և լուռ հետևում է դատական գործընթացին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
https://www.facebook.com/Iravabannet/videos/1231829223586827/?notif_id=1525695986959448¬if_t=live_video_explicit