Կա զոհ և երկու վիրավոր. հարձակում HSBC բանկի վրա

Քիչ առաջ ոստիկանությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ զինված հարձակում է եղել HSBC բանկի վրա: Անհայտ անձը ներխուժել է բանկի տարածք:

Կրակոցի հետևանքով զոհվել է բանկի աշխատակիցներից մեկը, ևս մեկը վիրավորվել է:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններից մեկը ևս վիրավորվել է՝ հանցագործին վնասազերծելու ժամանակ, քանի որ զինված դիմադրություն է եղել: Կասկածվողը վնասազերծվել է և բերման ենթարկվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել