Այս պահին Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավոր նշանակելու հարցը: ՀՀ նախագահի կողմից ներկայացվել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Վաղը՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում պատագամավորները գաղտնի քվերակություն են կատարելու:
Դեռևս 2015 թվականին Իրավաբան.net-ը գրել էր պետության կողմից կատարված ռիսկային գործարքների մասին, երբ կառավարությունը պետական ծառայողների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով պետական 6 հիմնարկի հատկացրել էր 755 միլիոն դրամ:
Հատկացված այս գումարով գլխավոր դատախազությունը «Միկմետալ» ընկերությունից գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի համար գնել էր 118.55 քմ ընդհանուր մակերեսով Ադոնցի 8 հասցեի 86 բնակարանը, վճարելով` 31.5 միլիոն դրամ:
Իրավաբան.net-ի այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել աշխատակիցները, որոնց համար բնակարաններ են գնվել, դատախազության աշխատակազմի ղեկավարի կողմից հետևյալ պատասխանն էր ստացվել. «ՀՀ գլխավոր դատախազության նշված աշխատակիցները բնակվել են վարձակալությամբ և սեփականության իրավունքով չեն ունեցել բնակարաններ»: Մինչդեռ, Էմիլ Բաբայանը 2013-ին պաշտոնը ստանձնելու պահին բնակարան հայտարարագրել էր:
Մենք անդրադարձել էինք նաև հարցի մյուս կարևոագույն կողմին՝ ի՞նչ աշխատանքի կամ ծառայությունների համար էր Էմիլ Բաբայանը նման թանկ նվերի արժանացել: Բնակարանը նա ստացել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնելուց ընդամենը մեկ տարի հետո, այսինքն՝ համակարգում երկարատև աշխատանքի ստաժ չի ունեցել:
Ընդհանուր առմամբ, նա դատախազական համակարգում աշխատել է 3 տարի՝ պաշտոնը ստանձնել է 2013-ի հոկտեմբերի 17-ին, պաշտոնից ազատվել է 2016-ի հոկտեմբերի 18-ին:
Ներկայացնում ենք նրա կողմից ԱԺ-ին ներկայացված փաստաթղթերը՝
- Առաջադրման մասին իրավական ակտը
- Միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը
- Բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթը
- Տեղեկանքը
- Կենսագրությունը
- Պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը