Մետրոպոլիտենը չի աշխատում․ պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի արվել

Այս պահին չի աշխատում Երևանի մետրոպոլիտենը։

Իրավաբան.net-ի լրագրողին «Սասունցի Դավիթ» կայարանում հերթապահություն իրականացնող ոստիկանները հայտնել են, որ չգիտեն, թե ինչն է պատճառը, չունեն նաև տեղեկություններ, թե երբ վերսկսի աշխատանքը:

Մենք փորձեցինք կապ հաստատել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատակինցերի հետ, սակայն տարբեր ներքին հեռախոսահամարներ էին տալիս, սակայն այդպես էլ նրանցից ոչ ոք չկարողացավ մեր հարցին պատասխանել։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Տեղյակ չեմ, թե ինչու չի աշխատում, կփորձեմ ճշտել»։

https://www.facebook.com/Iravabannet/videos/1227618580674558/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել