Գյումրիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և համախոհների կազմակերպած հանրահավաքը։ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից հայտարարեց․
«Վստահ եղեք, մեր թիկունքում հայ ժողովուրդն է և չի կարող այլ պետություն խառնվել մեր ներքին գործերին, որովհետև մենք ինքնիշխան ենք ու այս երկրի տերն ենք։ Մի բան վստահեցնում եմ, ՀՀ այն քաղաքացին, ով օտար երկրների գործակալ է, նա ամենաստոր դավաճանն է ու նա երբեք չպետք է կարողա պաշտոն ստանալ Հայաստանի Հայաստնաությունում։
Նա նշեց, որ իշխանափոխությունից հետո պետք է հայտնաբերել բոլոր գործակալներին և ուղարկել «իրենց տերերի մոտ»։
«Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի իր ելույթում նշեց՝ հեղափոխությունը մոտենում է իր հաղթական ավարտին:
«Ահագին բան ենք արել բոլորս միասին, բայց դեռ գործ կա. չթուլանալ, չհոգնել, պայքարել մեր բոլորիս ազատությունների և արժանապատվության համար: Տարակույս չունեմ, որ մենք ունենալու ենք մեր ազատ և արդար Հայաստանը»,- ասաց Բարսեղյանը: