Քիչ առաջ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է կառավարության հրաժարականը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, ավելի վաղ նրա հրամանագրերով նախարարներ էին նշանակվել՝
- Լևոն Նորայրի ԱԼԹՈՒՆՅԱՆԸ՝ առողջապահության նախարար:
- Արտեմ Ջանիկի ԱՍԱՏՐՅԱՆԸ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
- Հրանուշ Հրանտի ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ սփյուռքի նախարար:
- Աշոտ Լևոնի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
- Հրաչյա Դավթի ՌՈՍՏՈՄՅԱՆԸ՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
- Լևոն Հովհաննեսի ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ կրթության և գիտության նախարար:
- Վահան Վարդգեսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:
- Արծվիկ Գարեգինի ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ բնապահպանության նախարար: