Այս պահին սկսվեց Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումը, որը անց է կացվում լրագրողների ներկայությամբ:
Սերժ Սարգսյանը նախ նշեց, թե ինչ է նշանակում լրագրողների ներկայությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կա օրակարգային մեկ հարց՝ քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:
Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Դա բանակցություն, երկխոսություն չէ, ուլտիմատում, շանտաժ է պետությանը: Չեք գիտակցում պատասխանտվության աստիճանը և դասեր չեք քաղել Մարտի 1-ից»:
Նիկոլ Փաշինյանը ասաց. «Պարոն Սարգսյան որևէ մեկը չի համաձարկվել մեզ հետ սպառնալիքների տոնով խոսել: Դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը, ինչն այնպիսին չէ, ինչպիսին 10 օր առաջ էր: Դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, որը Ձեզ զեկուցում են: ՀՀ-ում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»:
Սերժ Սարգսյան. «Ժողովրդի անունից 7-8 տոկոս ձայն ստացած խմբակցությունը իրավունք չունի խոսելու, և ես այլևս ցանկություն չունեմ շարունակելու խոսակցությունը: Եթե Դուք չեք ցանկանում կատարել պետության օրինական պահանջը, ցտեսություն»:
Նիկոլ Փաշինյան. «Ցտեսություն»:
Սարգսյանը լքեց հանդիպման վայրը: