Աշխատանքային վեճերը ներկայումս առավել հաճախ հանդիպողներից են. պատճառը երևի նրանում է, որ անձի հիմնական նպատակն աշխատելն է և գումար վաստակելը, ուստի վերջինս համաձայնվում է գործատուի ամենատարբեր պայմաններին, իսկ գործատուն էլ, օգտվելով առիթից, ամեն կերպ փորձում է խախտել աշխատողի` օրենքով սահմանված իրավունքները:
Նման դեպքերում հաճա առաջանում է վեճ, որը պետք է լուծվի դատական կարգով:
Իսկ ի ՞նչ առանձնահատկություններ ունեն աշխատանքային վեճերը:
«Նախ և առաջ պետք է նշել, որ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճի վերաբերյալ հայցերով հայցվորներն ազատվում են պետական տուրքի վճարումից»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը»:
Բացի այդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265 հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:
«Նման պայմաններում, կարելի է փաստել, որ աշխատողի` վերը նշված հարցերով դատարան դիմելու իրավունքը գործում է մեկա ամիս` փաստաթուղթը ստանալու պահից, միաժամանակ, հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով»,-հավելում է իրավաբանը:
Աղբյուրը` Իրավաբան.net