Լիլիթ Մովսիսյանը նշանակվել է Երևանի Աղասի Խանջյանի անվան հ.53 հիմնական դպրոց տնօրեն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի օգոստոսի 8-ի որոշմամբ՝ Լիլիթ Մովսիսյանը նշանակվել է Երևանի Աղասի Խանջյանի անվան հ.53 հիմնական դպրոց տնօրեն՝ 1 տարի փորձաշրջանով։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 39-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով մասնագիտական հանձնաժողովի նիստի 2025 թվականի հուլիսի 29-ի N 344 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի օգոստոսի 4-ի հ. 42083-25 գրությունը՝

1. Լիլիթ Հենզելի Մովսիսյանին՝ 2025 թվականի օգոստոսի 11-ից, 1 տարի փորձաշրջանով՝ նշանակել «Երևանի Աղասի Խանջյանի անվան հ.53 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում, կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2030 թվականի օգոստոսի 11-ը ներառյալ:

2. «Երևանի Աղասի Խանջյանի անվան հ.53 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լիլիթ Մովսիսյանի փորձաշրջանի ղեկավար նշանակել «Երևանի Վ. Վաղարշյանի անվան հ.80 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ծովինար Մելքումյանին:

3. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի»,-նշված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել