«Ես այն կեցվածքը չունեմ, որ մեղադրող կողմին կամ պատվարժան դատրանին խնդրեմ մեզ բաց թողնել»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Ես այն կեցվածքը չունեմ, որ մեղադրող կողմին կամ պատվարժան դատրանին խնդրեմ մեզ բաց թողնել: Ես ոչ մի հանցանք այս աշխարհի վրա չեմ արել:

Սովետական կայսրությունը այս սխալը չի գործել, ինձ չի դատել, ինձ չեն կալանավորել ադրբեջանցիները, չի կալանավորել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունը, որոնց ես միշտ քննադատել եմ: Ու պետք է հասնեի այս «լուսավոր» երկիրը, որ այս իշխանությունն ինձ կալանավորեր: Սա այս իշխանությունների խարանն է մնալու: Բայց այս իշխանությունն ավելի մեծ խարան ունի՝ Արցախի կորուստն ու 5000 զոհերը:

Սերժն ու Քոչարյանը չեն մեզ կալանավորել ու գցել խեղճ Նիկոլի գրպանը: Մեզ կալանավորել են այս խեղկատակ իշխանությունները: Ես ամաչում եմ իմ երկրի, իմ Հայաստանի Հանրապետության համար, որի ծառան եմ եղել 50 տարի:

Շնորհակալ եմ Աստծուն, որ հնարավորություն տվեց հասկանալ՝ անազատության մեջ լինել լիակատար ազատ»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել