«Տաշիր +» տեղական ակտիվ խումբը ստեղծվել է 2021 թվականին՝ համայնք-քաղաքացիական հասարակություն և գործարար ոլորտի եռակողմ համագործակցությամբ։
ՏԱԽ-ը ստեղծվել է ԵՄ ֆինանսավորմամբ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում։ Նախաձեռնությունը հիմնված է LEADER մեթոդաբանության վրա։
LEADER-ը գյուղերի զարգացման ԵՄ մոտեցումներից է. տեղացիները համատեղ աշխատում են, որոշում համայնքի զարգացման ուղղությունը և ընտրում, թե ինչպիսի ծրագրեր պետք է իրականացնեն։
Գործադիր տնօրեն Հայարփի Կիրակոսյանի խոսքով՝ այն սերտորեն համագործակցում է համայնքի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։