Մինչև 2019-ի փետրվարի 1-ը կկարողանան կենսաթոշակ ստանալ

ՀՀ կառավարության 12.04.2018թ.  նիստում  ընդունվել է վավերականության ժամկետը լրացած անձնագրերով կենսաթոշակ, ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, պարգևավճար, պատվովճար վճարելու ժամկետը 2018 թվականի հունվարի 31-ից մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը երկարաձգելու մասին որոշումը:

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման համաձայն` կենսաթոշակը, ինչպես նաև ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, պարգևավճարը, պատվովճարը կանխիկ եղանակով վճարվում է շահառուին` իր անձը հաստատող փաստաթղթի, այդ թվում` անձնագրի ներկայացման դեպքում: Ընդ որում, եթե անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, կենսաթոշակ անձին վճարվում է մինչև 2018 թվականի հունվարի 31-ը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս կան շահառուներ, որոնք ունեն վավերականության ժամկետը լրացած անձնագրեր, ՀՀ կառավարության որոշմամբ ինքնուրույն տեղաշարժվելու կարողության սահմանափակում ունեցող կամ մինչև 1938 թվականի հունվարի 1-ը ծնված տարեցների համար վավերականության ժամկետը լրացած անձնագրերով կենսաթոշակ կամ ծերության նպաստ վճարելու ժամկետը 2018 թվականի հունվարի 31-ից երկարաձգվել է մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել