Երևանի ավագանու 563-Ն որոշման համաձայն՝ ավտոկայանատեղիի վճարը վճարվում է միայն ընթացիկ տարվա համար և ընթացքում, ընդ որում`
1) ընթացիկ տարվա տարեկան վճարը վճարվում է տվյալ տարվա ընթացքում և համարվում է վճարված վճարման պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,
2) ընթացիկ տարվա ամսական վճարը համարվում է վճարված վճարման պահից մինչև ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթիվը: Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը, ընդ որում.
ա. եթե տվյալ ամսվա վերջին օրը լրանում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, ապա վճարողները վճարի հետագա վճարումները կարող են կատարել սույն կարգի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում սահմանված շաբաթական և (կամ) օրական վճարի վճարման հաշվարկների ձևերով,
բ. եթե տվյալ ամսվա վերջին օրը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ից հետո, ապա վճարված վճարի գումարը համարվում է վճարված մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,
3) ընթացիկ տարվա շաբաթական վճարը համարվում է վճարված վճարման պահից մինչև ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը, ընդ որում.
ա. եթե տվյալ շաբաթվա վերջին օրը լրանում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, ապա վճարողները վճարի հետագա վճարումները կարող են կատարել սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետում սահմանված օրական վճարի վճարման հաշվարկի ձևով,
բ. եթե տվյալ շաբաթվա վերջին օրը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ից հետո, ապա վճարված վճարի գումարը համարվում է վճարված մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,
Ընթացիկ տարվա մեկ ժամվա վճարը վճարվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 5 րոպե տեղական վճար չի վճարվում, իսկ 5 րոպեից ավելի կայանելու համար վճարվում է Երևան քաղաքի ավագանու որոշմամբ մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը` յուրաքանչյուր մեկ ժամի համար:
Հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար վճարը վճարվում է Երևան քաղաքի ավագանու որոշմամբ յուրաքանչյուր ժամի և օրվա համար սահմանված դրույքաչափի եռապատիկի չափով: Վճարը հաշվարկվում և վճարվում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը հատուկ տարածքում տեղավորելու պահից:
Ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է անմիջականորեն և/կամ էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր և այլն):
Անմիջական հսկողությունն իրականացվում է ավտոկայանատեղի կազմակերպչի նշանակած կամ լիազորած անձի (անձերի) (այսուհետ` կարգավարների), իսկ էլեկտրոնային համակարգերով իրականացվող հսկողությունը՝ շրջիկ կարգավարների կամ այլ համակարգերի միջոցով:
Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարը չվճարելու տուգանքի վերաբերյալ կազմվող արձանագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.
1) տուգանվող անձի կողմից կայանած ավտոտրանսպորտային միջոցի մակնիշն ու հաշվառման համարանիշը,
2) արձանագրություն կազմելու ժամանակը,
3) տուգանքի իրավական հիմքերը,
4) տվյալ ավտոկայանատեղի հասցեն,
5) տուգանքի չափը,
6) տուգանքի վճարման համար գործող բանկային հաշվեհամարը,
7) տուգանքը վճարողի անունը, ազգանունը, ստորագրությունը (հնարավորության դեպքում), նրա անձը հաստատող փաստաթղթի տվյալները: