Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը: Բազային աշխատավարձը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր:
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխությունն իրականացվում է բազային աշխատավարձի և(կամ) գործակիցների փոփոխության միջոցով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության հիման վրա, որն իրականացվում է երեք տարին մեկ, և որի կարգը սահմանում է կառավարությունը:
Կառավարությունը կարող է նաև առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի չափը սահմանել բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի և դրա առավելագույնը 10 տոկոսը չգերազանցող հանրագումարի չափով:
Oրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 4-ից:
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերը՝
- Նոր նախագիծ՝ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի աշխատավարձերի վերաբերյալ
- Նոր նախագծով՝ դատական համակարգում ամենաբարձր աշխատավարձը կստանա ՍԴ նախագահը
- Որքա՞ն աշխատավարձ կստանան դատախազները
- Որքա՞ն աշխատավարձ կստանան ԱԺ պատգամավորները
- Ի՞նչ աշխատավարձ կստանան ԱԱԾ-ի աշխատակիցները
- Ոստիկանապետի և նրա տեղեկալաների աշխատավարձերի չափը նոր օրինագծով
- Որքա՞ն կկազմի մարզպետարանի աշխատակիցների աշխատավարձերը
- Որքա՞ն աշխատավարձ կստանան նախարարության ոլորտում ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատակիցները