Որքա՞ն աշխատավարձ կստանան դատախազները

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ, որով սահմանվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը:

Ինչպես արդեն նշել էինք գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 992 հազար 100 դրամ: Ստորև Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում դատախազության մյուս աշխատակիցների աշխատավարձերի չափը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի աշխատավարձը, ներկայացված նախագծով, կկազմի 727 հազար 540 դրամ: 

Երևան քաղաքի դատախազի և աշխատավարձը կկազմի 595 հազար 260 դրամ: Մարզերի դատախազերի և կայազորի զինվորական դատախազի աշխատավարձը կկազմի 529 հազար 120 դրամ:

Գլխավոր դատախազության վարչության պետի, զինվորական դատախազի տեղակալի աշխատավարձը կկազմի 595 հազար 260 դրամ: Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազի աշխատավարձը կկազմի 529 հազար 120 դրամ:

Գլխավոր դատախազության բաժնի պետի աշխատավարձը կկազմի 496 հազար 50 դրամ, իսկ գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության ավագ դատախազի և  Երևան քաղաքի դատախազի տեղակալի աշխատավարձը կկազմի 479 հազար 515 դրամ:

Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի աշխատավարձը կկազմի 462  հազար 980 դրամ:

Գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի աշխատավարձերը կկազմեն 446 հազար 445 դրամ:

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի աշխատավարձը, նախագծի ընդունման դեպքում, կկազմի 413 հազար 375 դրամ:

Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի աշխատավարձերը 413 հազար 375 դրամ կկազմեն:

Մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի աշխատավարձը կկազմի 396 հազար 540 դրամ:

Գլխավոր դատախազի խորհրդականի աշխատավարձը կկազմի 363 հազար 770 դրամ, իսկ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի աշխատավարձը՝ 297 հազար 630 դրամ:

Կարդացեք նաև՝ 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել