Նոր նախագծով՝ դատական համակարգում ամենաբարձր աշխատավարձը կստանա ՍԴ նախագահը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ, որով սահմանվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը:

Համաձայն այդ նախագծի՝ սահմանադրական դատարանի նախագահը կստանա 1 միլիոն 58 հազար 240 դրամ աշխատավարձ:

Վճռաբեկ դատարանի նախագահը կստանա 992 հազազ 100 դրամ:

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի և սահմանադրական դատարանի անդամի աշխատավարձը կկազմի 793 հազար 680 դրամ:

Վերաքննիչ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձերը կլինեն 760 հազար 610 դրամ:

Վարչական դատարանի նախագահի, առաջին ատյանի դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի աշխատավարձերը կկազմեն 727 հազար 540 դրամ:

Վարչական դատարանի դատավորի և առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատավարձը կկազմի 661 հազար 400 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել