Նոր նախագիծ՝ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի աշխատավարձերի վերաբերյալ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ, որով սահմանվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը:

Համաձայն այդ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատավարձը կկազմի 1 միլիոն 322 հազար 800 դրամ:

Վարչապետի աշխատավարձը՝ 1 միլիոն 256 հազար 660 դրամ, իսկ Ազգային ժովողի նախագահը կստանա 1 միլիոն 190 հազար 520 դրամ:

Առաջին փոխվարչապետի աշխատավարձը կկազմի 1 միլիոն 58 հազար 240 դրամ, իսկ փոխվարչապետինը՝  1 միլիոն 25 հազար 170 դրամ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատավարձը նույնը կլինի, ինչ փոխվարչապետինը,  1 միլիոն 25 հազար 170 դրամ:

Գլխավոր դատախազի, վերահսկիչ պալատի նախագահի և մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը կկազմի 992 հազար 100 դրամ:

Նախարարների, ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ոստիկանության պետի, պետական եկամուտների կոմիտեի նախագահի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի աշխատավարձերը կկազմեն 793 հազար 680 դրամ:

Հատուկ քննչական ծառայության պետի (ՀՔԾ) և քննչական կոմիտեի նախագահի (ՔԿ) աշխատավարձերը կկազմեն 727 հազար 540 դրամ:

Պետական պահպանության ծառայության պետի, ԱՆ քրեակատարողական ծառայության պետի, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի, ԱՆ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի աշխատավարձը կկազմի 661 հազար 400 դրամ: Նույն աշխատավարձը կստանան նաև մարզպետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել