Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ, որով սահմանվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը:
Իրավաբան.net-ը ներկայացնում է մարզպետարանների աշխատակիցների աշխատավարձերի չափը:
Ինչպես արդեն նշել էին՝ մարզպետի աշխատավարձը կկազմի 661 հազար 400 դրամ:
Մարզպետի խորհրդականի աշխատավարձը կկազմի 314 հազար 165 դրամ: Մարզպետի մամուլի քարտուղարի և օգնականինը՝ 297 հազար 630 դրամ: Մարզպետի տեղակալի օգնականի աշխատավարձն էլ կկազմի 198 հազար 420 դրամ:
Կարդացեք նաև՝
- Նոր նախագիծ՝ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի աշխատավարձերի վերաբերյալ
- Նոր նախագծով՝ դատական համակարգում ամենաբարձր աշխատավարձը կստանա ՍԴ նախագահը
- Որքա՞ն աշխատավարձ կստանան դատախազները
- Որքա՞ն աշխատավարձ կստանան ԱԺ պատգամավորները
- Ի՞նչ աշխատավարձ կստանան ԱԱԾ-ի աշխատակիցները
- Ոստիկանապետի և նրա տեղեկալաների աշխատավարձերի չափը նոր օրինագծով