Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ, որով սահմանվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը:
Ինչպես արդեն նշել էինք՝ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է1 միլիոն 190 հազար 520 դրամ: Ստորև Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում Ազգային ժողովի աշխատակազմի մյուս աշխատավարձերի չափը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կկազմի 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը կկազմի 793 հազար 680 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կկազմի 694 հազար 470 դրամ:
Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը կկազմի 661 հազար 400 դրամ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը՝ 793 հազար 680 դրամ:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականը կստանան 661 հազար 400 դրամ:
Ազգային ժողովի նախագահի օգնականը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կստանան 529 հազար 120 դրամ:
Ազգային ժողովի նախագահի խորհրդականի աշխատավարձը կկազմի 628 հազար 330 դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի աշխատավարձը կկազմի 562 հազար 190 դրամ:
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի աշխատավարձը կկազմի 529 հազար 120 դրամ: Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի աշխատավարձը կկազմի 396 հազար 840 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի աշխատավարձերը կկազմեն 363 հազար 770 դրամ:
Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնականի աշխատավարձը կկազմի 330 հազար 700 դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականի և Ազգային ժողովի խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետի աշխատավարձերը կկազմեն 297 հազար 630 դրամ:
Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի աշխատավարձը կկազմի 198 հազար 420 դրամ աշխատավարձ:
Կարդացեք նաև՝