Իրավաբան.net-ը հայտարարում է կայքում լրագրողների մասնագիտական պրակտիկայի անցկացման վերաբերյալ:
Պրակտիկայի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ դատաիրավական լրագրության ոլորտում, կտիրապետեն տվյալների լրագրության հիմնական սկզբունքներին և գործիքներին, կհմտանան օպերատիվ լրահոսի պատրաստման, թողարկման, դատական գործերի լուսաբանման, հարցազրույցներ և վերլուծական նյութեր պատրաստելու գործում:
Պրակտիկան անվճար է, այն տևելու է 1 ամիս, սկսկվելու է փետրավարի 15-ից: Հայտեր կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լրագրության ֆակուլտետների ավարտական կուրսերում սովորող ուսանողները և շրջանավարտները:
Պրակտիկայի լավագույն մասնակիցը աշխատանքի ընդունվելու հնարավորություն կստանա:
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), ցանկալի է տրամադրել նաև հեղինակային նյութերի լինքեր կամ կցել դրանք նամակին` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2018թ. փետրվարի 10-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Լրագրողական պրակտիկա»: Հեռախոս՝ 010 54 01 99։
Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից:
Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ: