Հրապարակվել է Հայաստանի հանքավայրերի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզը

2018 թվականի հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետությունը հրապարակեց իր «Իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզը» այսպիսով կատարելով 2015 թ․-ին Արդյունահանվող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ – Extractive Industries Transparency Initiative (EITI)) միջազգային խորհրդի առջև ստանձնած հանձնառությունը։ Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունը պետք է աշխատի մինչև 2020 թվականը իրականացնել ԱՃԹՆ ստանդարտը իրական սեփականատերերի բացահայտումը, ներառյալ պատասխանատու պաշտոնատար անձանց (ՊՊԱ – politically exposed persons-PEP) նշանակումը։

Այս նպատակին հասնելու համար մի շարք օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ համապատասխան օրենսդրության մշակման պատասխանատու մարմինը կլինի արդարադատության նախարարությունը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համատեղ:

Հատկանշանական է, որ «իրական սեփականատեր» եզրը սահամանվում է որպես. «ֆիզիկական անձ(իք), որին փաստացի ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է կամ ում հսկողության ներքո է գտնվում տվյալ իրավաբանական անձը»։ «Քաղաքական ազդեցություն ունեցող անձ» եզրը սահմանվում է որպես «անձ, ով ունի կամ ունեցել է հասարակական/պետական գործառույթներ իրականացնելու իրավունք, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին ու նրանց փոխկապակցված անձինք»։

Բացի դրանից, «սեփականություն և վերահսկում» եզրը սահմանվում է որպես «իրավաբանական անձի բաժնետոմսերի կամ ձայների առնվազն 10 տոկոսը առանձին կամ ընտանիքի անդամների և/կամ նրանց հետ փոխկապակցված անձանց հետ միասին տիրապետելը կամ վերահսկելը», կամ «իրավաբանական անձի տարեկան շահույթի առնվազն 15%-ի վերահսկում առաջնային բաժնետոմսերի, արտոնյալ բաժնետոմսերի և/կամ կրկնակի կամ բազմակի քվեարկության իրավունք ունեցող բաժնետոմսերի հիման վրա տիրապետելը իրավաբանական անձից էական տնտեսական օգուտ ստանալու նպատակով», կամ իրավաբանական անձի տնօրենների մեծամասնությանը նշանակելու կամ հեռացնելու իրավունքը», կամ «ունի կազմակերպությունը տնօրինելու և գործունեություն իրականացնելու վրա ազդելու և վերահսկելու իրավունք, կամ ունի որոշումների ընդունման վրա ազդելու այլ միջոցներ ու հնարավորություններ»։

Հայաստանի Հանրապետությունը առաջարկել է երկրում հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված գործողությունների ժամանակացույց չորս ուղղություններով՝ իրավական և ինստիտուցիոնալ, տվյալների հավաքագրման և ստուգման ընթացակարգեր, առցանց ռեգիստր և կարողությունների զարգացում ու իրազեկության բարձրացում։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկել թափանցիկության ուղղությամբ և պետք է շարունակի աշխատել ԱՃԹՆ քարտուղարության և ԱՃԹՆ բազմաշահառու խմբի հետ՝ տվյալների հավաքագրման և ստուգման ընթացակարգերի արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև «Ընդերքի մասին ՀՀ Օրենսգրքի» և օրենսդրության մեջ փոփոխությունների, իրական սեփականատերերի ռեգիստրի գործարկման և կարողությունների զարգացման ուսուցումների ուղղությամբ։

Խոսե Նիկոլաս Դոմինգես
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել