Կենտորն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 23-ին, հրապարկվեց Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի նախկին պետ Արամ Հովսեփյանի, պետի տեղակալ Գագիկ Մազմանյանի և մյուսների գործով դատավճիռը:
Արամ Հովսեփյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գագիկ Մազմանյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման, Պատվական Հայրապետյանը և Բագրատ Ասատրյանը դատապարտվեցին 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և պատժի կրումից ազատվեց համաներմամբ։
Հիշեցնենք, որ Արամ ի Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Տապինո» ՍՊԸ տնօրեն Ռուզաննա Աբրահամյանը կազմել և Կենտրոնի հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր, որի հետևանքով նվազեցրել է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի, շահութահարկի գումարները և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց:
Գագիկ Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը, պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Տապինո» ՍՊԸ տնօրեն Ռուզաննա Աբրահամյանը կազմել և Կենտրոնի հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր, որի հետևանքով նվազեցրել է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի, շահութահարկի գումարները և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց:
Պատվական Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության 6-րդ բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 08.11.2007թ. թիվ 1034650 հանձնարարագրի համաձայն ընդգրկվել է «Տապինո» ՍՊ ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումն իրականացնող խմբի կազմում:
Բագրատ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության 6-րդ բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 08.11.2007թ. թիվ 1034650 հանձնարարագրի համաձայն ընդգրկվել է «Տապինո» ՍՊ ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումն իրականացնող խմբի կազմում:
Ծանուցում. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: