ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացի 6-րդ փուլը մեկնարկեց

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային դասընթացի 6-րդ փուլը մեկնարկեց այսօր՝ հունվարի 22-ին։ Դասընթացները կազմակերպվում են Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։

Դասընթացին մասնակցում են 16 ՔՀԿ-ի ներկայացուցիչ` Երևանից,  Շիրակի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերից։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ ներկայումս մեծ ուշադրություն պետք է դարձնել ՔՀԿ կոալիցիաների կարողությունների զարգացմանն ու նորերի ստեղծմանը հատկապես մարզերում և համագործակցության կամուրջներ ստեղծել միջմարզային կոալիցիաների/ցանցերի միջև․

«Մարզերը կարծես միմյանցից կտրված երկիր լինեն։ Օրինակ, շիրակցին Սյունիքում լինում է այն ժամանակ, երբ իր որդին ծառայության է այնտեղ անցած լինում։ Ի՞նչ մեխանիզմներով պետք է բերենք փոփոխությունը։  Ենթադրենք կազմակերպությունների միջև երկխոսությունը եղավ, մենք համագործակցեցինք, բայց նաև դրա հետ միասին պետք է հասկանալ, որ պետք է ներգրավել պետական ինստիտուտները»,-մանրամասնեց Թևան Պողոսյանը։

Հավելենք նաև, որ դասընթացի ավարտին ՔՀԿ ներկայացուցիչներին բուհի կողմից կտրվեն ավարտական հավաստագրեր:

Նշենք, որ Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել