Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանի և մյուսների գործով դատական նիստերը շաբաթներ շարունակ չեն կայանում։
Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
2017 թ-ի դեկտմբերի 25-ին նշանակված նիստին ներկա չէր պաշտպաններից Աշոտ Սարգսյանը, 2018 թ-ի հունվարի 15-ին նշանակաված նիստը հետաձգվեց պաշտպան Վաղարշակ Գևորգյանը։ Նիստերի հետաձգման պատճառաբանության մասին Իրավաբան.net–ի լրագրողը դատական նիստերի օրերին տեղեկացել է դատավորի օգնականից։
13 ամբաստանյալներից միայն Արմեն Սողոյանի նկատմամբ է որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։ Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյո՞ք խնդրահարույց չեն նիստերի չկայանալը, հատակապես երբ ամբաստանյալը կալանքի տակ է, Արմեն Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանը Իրավաբան.net–ի հետ զրույցում նշեց․ «Մենք ունենք մի գործ, որտեղ շատ թվով ամբաստանյալներ են, համապատասխանաբար նաև՝ պաշպաններ, և դատարանը չի կարող ապահովել, որ բոլոր պաշտպանները դատական նիստերին ներկա լինեն։ Սակայն այն, որ այսօր Արմեն Սողոյանը կալանքի տակ է, դա դատական համակարգի կոպիտ սխալ է, որովհետև Արմեն Սողոյանն այս պայմաններում չպետք է գտնվեր կալանքի տակ»։
Փաստաբանի խոսքով, չորս մանկահասակ երեխաների հորը՝ Սողոյանին, նման դեպքի առկայության դեպքում կալանքի տակ պահելը սխալ է։ «Կա լուրջ երաշխավորական նամակ, որով կան անձիք, որ երաշխավորում են նրա պատշաճ վարքագիծը, եթե չլինի կալանքի տակ, և նրան կալանավորել այս պայմաններում՝ ուղղակի անհեթեթություն է։ Հայաստանը լուրջ վնասներ կկրի, եթե մենք դիմենք Եվրոպական դատարան»,- ասաց նա։
Հայկ Ալումյանը նաև նշում է, որ երեկ՝ հունվարի 15-ին ՀՀ գլխավոր դատախազը ոլորտում առկա իրավիճակի մասին զեկուցել է հանրապետության նախագին, որտեղ գլխավոր դատախազը նշել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու (կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու) մասին միջնորդությունների հիմնավորվածությունն ապահովելու նպատակով մշակվել են միասնական չափանիշներ, ներկայացվել է նաև, որ այս ոլորտում դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման, իրավական որոշակիության ու կանխատեսելիության ապահովման, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլեր։ Ի հակառակ սրան, Ալումյանի կարծիքով լրիվ հակառակ պատկերն է․«Այն, ինչ քննարկում են, և այն՝ ինչ մենք հիմա տեսնում ենք կալանավորումների հետ կապված, բևեռային տարբերություններ ունենք»։
Նշենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, իր աշխատասենյակներում ընդունել է իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին, ենթադրվում է, որ պաշտոնյան նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք:
Մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ աշխատակիցների։
Ժաննա Հովհաննիսյանը զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արմեն Սողոյանին վերջինիս աշխատասենյակում ենթադրվում է, որ որպես կաշառք տվել է 200.000 ՀՀ դրամ:
Արամ Պետրոսյանը՝ Բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետը, ենթադրվում է, որ Սողոյանին կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:
Արոնա Սիմոնյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 288.600 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար:
Զորիկ Մկրտչյան զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության նախագահի պաշտոնը: Ենթադրվում է, որ նա որպես կաշառք Արմեն Սողոյանին է տվել 40.000 և 100.000 ՀՀ դրամ:
Երեմ Մարգարյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը. ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Լիլիա Մանուցյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Արմեն Ավետյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը և ենթադրվում է, որ նա որպես կաշառք Արմեն Սողոյանին տվել է 100.000 ՀՀ դրամ:
Ցիալա Խուդինյանի զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց Ձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:
Ժիրայր Պետրոսյանը եղել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնում, իսկ Սողոյնաին ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Արշավիր Հմայակյանը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը. ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Ալլա Թովմասյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Շողիկ Ավետիսյանը զբաղեցրել է Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի Բժիշկ-փորձագետի պաշտոնը՝ իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ․ ենթադրվում է, որ նա, իրենց հատկացված աշխատասենյակում Արմեն Սողոյանի հետ մեկ միասնական դիտավորությամբ որպես խոշոր չափերով կաշառք են ստացել, ընդհանուր առմամբ 265.000 ՀՀ դրամ:
Հաջորդ նիստը նշանակվել հունվարի 22-ին, ժամը 12։00-ին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ալիսա Չիլինգարյան