Քննարկվեց ոստիկանության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 9-ին նշվեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։

Միջոցառման ժամանակ քննարկվեցին ՀՀ 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 4 թիրախային ոլորոտների (կրթություն, առողջապահություն, պետեկամուտների հավաքագրում և ոստիկանություն) վերաբերյալ ծրագրերն ու առաջարկները:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը ղեկավարում էր ոստիկանության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի քննարկումը։

Քննարկմանը ներկա ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ հիմնական խնդիրները, որոնք վեր են հանվել ուսումնասիրությունների ժամանակ, եղել են ճանապարհային ոստիկանության հետ կապված հարցերը, կադրային անցանելիության խնդիրները, անձնագրային և վիզաների ծառայության հետ կապված խնդիրները և այլն:

ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի անդամ Աննա Մարգարյանը նշեց, որ ոստիկանության ոլորտը որպես թիրախային ընտրվել է ոչ նրա համար, որ այստեղ կոռուպցիայի մակարդակը այլ ոլորտների համեմատությամբ բարձր է, այլ ոստիկանների կողմից քաղաքացիների հետ ամենօրյա շփումները:

Համակարգային ռիսկերից նա առանձնացրեց վարորդական իրավունքի տրամադրման կարգի և  որակյալ կադրերի պակասին վերաբերող խնդիրները:

Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել