Մտավախություն կա, որ օտարերկրյա վարորդները չեն վճարի տուգանքը, կհեռանան երկրից և այլևս չեն վերադառնա. ՃՈ պետի տեղակալ

Օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները կտուգանվեն նույն ընթացակարգով, ինչ ՀՀ վարորդները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ վերջերս նա այցելել էր սահմանակետեր:

«Մենք մինչև տարվա վերջ  բոլոր քաղաքացիները պետք է իրազեկվեն, որ  արտասահմանյան հաշվառման համարանիշով  ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն: Իրավախախտ վարորդները սահմանակետերում կիրազեկվեն իրենց կատարած խախտման մասին, նրանք կստորագրեն, որ ծանուցվել են և ելքի կամ մուտքի պահին կվճարեն տուգանքը»,-ասաց Կարապետյանը:

ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը սակայն նշեց, որ նրանք մտավախություն ունեն, որ մեկ անգամ Հայաստան եկած օտարերկրացին կծանուցվի, չի վճարի տուգանքը և այլևս Հայաստան չի գա:

«Նման ռիսկ կա, սակայն ձեռնարկված վարչարարական և տեխնիկական միջոցներով հնարավորինս  հասցվում է նվազագույնի, որպեսզի  ցանկացած իրավախախտող պատասխանատվության ենթարկվի և վճարի տուգանքը»,-նշեց նա՝ հավելելով սակայն, որ  օտարերկրյա վարորդների համար սահմանված է վճարումները կատարելու նույն ընթացակարգը:

Արմեն Խաչատրյանը նաև նշեց, որ եթե վարորդը ելքի պահին չի վճարում տուգանքը, ապա այդ մարդուն այլևս Հայաստան մուտքի վիզա չի տրվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել