Իրավաբան.net լրատվական կայքը հայտարարում է լուսանկարիչների և օպերատորների մասնագիտական պրակտիկայի անցկացման վերաբերյալ:
Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Այս ընթացքում մասնակիցները կհմտանան օպերատորական աշխատանքում, կլուսանկարահանեն դատական նիստեր, հարցազրույցներ, միջոցառումներ, կպատրաստեն ռեպորտաժներ և հարցումներ: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան մասնակցել Իրավաբան.net կայքի հատուկ նախագծերին:
Այսպիսով` պրակտիկայի ավարտին օպերատորները`
1. կստանան մասնագիտական նոր գիտելիքներ,
2. կկարողանան դրանք կիրառել գործնականում,
3. կնկարահանեն դատական գործեր,
4. կխորացնեն սեփական հմտությունները մասնագիտական հեռուստալրագրության ասպարեզում:
Պրակտիկայի կազմակերպման մասին`
Հայտեր կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների օպերատրություն և լուսանկարչություն ֆակուլտետներում սովորող ուսանողները (2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի):
Անձնական համակարգչի առկայությունը ցանկալի է:
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2017 թ-ի հոկտեմբերի 10-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Օպերատոր-Լուսանկարիչ»:
Հեռախոս՝ 010 54 01 99, կոնտակտային անձ՝ Ալեքսանդր Սարգսյան։
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Պրակտիկան հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագիր: