Երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու դիմում ներակայացնելու համար պետական մի քանի մարմիններ այցելելու փոխարեն այն հնարավոր կլինի լրացնել ՔԿԱԳ տարածքային բաժում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ այս քայլը նպաստում է ռեսուրսների, ժամանակի եւ կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:
«Երեխայի ծննդյան համար նպաստ ստանալու համարը անձը պարտավոր չէ մի քանի մարմինների ծառայությունից օգտվել, այլ պարզապես երեխայի ծնունը գրանցելիս պետք է գրանցի հաշվեհամարը եւ այդ ամենը կկատարվի ինքնաշխատ եղանակով: Այդ աշխատանքը շարունակվելու է, անընդհատ նոր ծառայություններ ենք մտցնելու, որոնք սպասարկվելու են մեկ պատուհանի սկզբունքով»,-նշեց նախարարը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի Արտեմ Ասատրյանի խոսքով՝ հաջորդ քայլը լինելու է մահվան պետական գրանցման ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումների ընդունման գործընթացի էլեկտրոնացումը.
«2018 թվականից արդեն անցում պետք է կատարենք երկրորդ եւ երրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը այս տարբերակով նշանակելու, ինչպես նաեւ ընտանեկան դրամագլուխը:Բոլոր այն խառայությունները, որոնք հնարավոր կլինի տրամադրել մեկ ձեւաչափով եւ մեկ կանդառում, ապա դրանք քայլ առ քայլ իրականացվելու են»:
Եվգենյա Համբարձումյան