Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «ջրծաղիկից մահացած» զինվորի գործի քննությունն այսօր հետաձգվեց:
.
Գործով 2 մեղադրյալներից մեկը` Մինաս Մկրտչյանը միջնորդություն ներկայացրեց դատարան իր պաշտպանից հրաժարվելու և նոր պաշտպան ունենալու համար: Նա դատարանից խնդրեց ողջամիտ ժամկետ «պաշտպան ձեռք բերելու համար»: Գործով նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հարցրեց, թե որտեղից պետք է պաշտպան ձեռք բերի` սուպերմարկետի˚ց:
.
Առաջարկեց «պաշտպան ձեռք բերելու» բառակապակցության փոխարեն օգտագործել «պաշտպան ունենալ»-ը:
.
Դատավորին դուր չեկավ, որ դատական նիստը ստիպված է հետաձգել: «Բժիշկներին հավաքում բերում ենք, գործից կտրում ենք, որ լսենք իրենց դատարանում, էլ չհաշվենք, որ տուժողը մարզից է գալիս»,-ասաց դատավորը:
.
Դատարանը բավարարեց մեղադրյալ Մինաս Մկրտչյանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 11:00-ին: Մինաս Մկրտչյանի պաշտպանը գործի քննությանը կմիանա արդեն գործին տեղյակ:
.
Տեղեկացնենք նաև, որ որպես երկրորդ մեղադրող` այսօրվանից այս գործին միացավ նաև զինվորական դատախազ Մանվել Գրիգորյանը: Ով թեպետ անցած դատական նիստին էր ներկայացել դատարան, սակայն դատարանը նրան տրված լիազորագիրը պատշաճ չհամարեց:
…
Աղբյուրը` Իրավաբան.net