Փաստաբանների համար նոր աշխատասենյակ բացվեց․ երիտասարդ փաստաբանները անվճար խորհրդատվություն կտրամադրեն

Այսօր ՀՀ փաստաբանների պալատում բացվեց նոր աշխատասենյակ։ Այն միտված է երիտասարդ փաստաբաններին օժանդակելուն, աշխատասենյակում նախատեսված է 20 փաստաբանի համար գործելու պայմաններ․ «Մենք երիտասարդ փաստաբաններից, ովքեր ավարտել են դպրոցն ու հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունները, ընտրելու ենք 20-ին և անհատույց տրամադրելու ենք այդ աշխատասենյակը»,- միջոցառման ընթացքում նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս ծրագրով փորձ է արվում նպաստել երիտասարդ փաստաբանների ունակությունների զարգացմանը, ինչպես նաև նախաձեռնության անդամները նպատակ են հետապնդում աջակցել իրավաբանական օգնության կարիք ունեցող անձանց։ Այդ նպատակով փաստաբանների առջև պայման է դրվել՝ օգտվել ընձեռնված հնարավորություններից և զուգահեռ անվճար խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ողջունելով նախաձեռնությունը՝ հավելեց՝ փաստաբանները սկսել են գիտակցել իրենց սոցիալական պատասխանատվությունը հասարակության հանդեպ․ «Սա հենց առաջին քայլն է, ամենևին էլ չի նշանակում, որ սրանով կանգ ենք առնելու, մենք կքննարկենք, որ հաջորդ քայլերը որն են լինելու։ Կարող եմ վստահեցնել, որ իմ կողմից կգործադրեմ բոլոր ջանքերը, որ անհրաժեշտ են հաջողության պսակելու այս նախաձեռնությունը զարգացնելու, այն զարգացնելու»,- շեշտեց նախարար Դավիթ Հարությունյանը։

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել