Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Հարսնաքարի գործով մեղադրյալների պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց: Մեղադրյալների պաշտպանները միջնորդությունը հիմնավորել էին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90 հոդվածով սահմանված կարգով, մասնավորապես նշելով, որ դատավորը կողմնակալ մոտեցում է ցուցաբերում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների նկատմամբ:

Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հարցը լուծում է այն դատավորը, որին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվել:

.

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել