Բիզնես ոլորտի խնդիրների վերհանումն ու լուծումները` ՔՀԿ-ներ և ՊԵԿ համագործակցությամբ

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար կազմը այսօր՝ հունվարի 27-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Բրուտյանի և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի հետ:

Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, հիմնական ուղղվածությունը և տրամադրվող միջոցները: Նա որպես հաջողված օրինակ նշեց արդեն ձևավորված հակակոռուպցիոն կոալիցիան, նրա կողմից իրագործած դրական օրինակները, պետության կողմից ճանաչելիությունը, կայուն ծրագիր ունենալն ու նրա զարգացումը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով նախատեսվում է ոլորտում վեր հանել խնդիրները, ներգրավել անկախ փորձագետների ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժեղացումը, կոալիցիայի կազմումը, խնդիրները հանրային քաղաքականությունների ընդունման մակարդակի հասցնելը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը ողջունելով ծրագիրը նշեց, որ կառույցը բաց է ցանկացած փոփոխությունների և պատրաստ է ՊԵԿ-ում նորամուծություններ մտցնելուն, որոնք փոփոխություններ  կբերեն բիզնես ոլորտում:

Բիզնես ոլորտում ճիշտ հասարակական կառույցներ արդեն ձևավորել ենք, նրանք առանձին-առանձին՝ որպես շահառու են նայում խնդրին, իսկ կոալիցիայի պարագայում նայում ենք արդեն պետություն-մասնավոր հատվածը: Մենք նպատակ ունենք այս նոր ծրագրով ստեղծել բիզնես շահերի պաշտպանության կոալիցիա»,- հանդիպման ժամանակ ասաց «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը:

Կարևորելով հանրային հարթակի ներգրավածությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Բրուտյանն իր խոսքում նշեց. «Այնպիսի տպավորություն կա, որ բիզնես հարթակը չի ցանկանում, որպեսզի հանրային կամ մաքսային համակարգը վերափոխվի, և գերադասում է կաշառք տալ և քիչ հարկ մուծել, քան կաշառք չտալ և հարկերը մուծել: Ցանկացած նման դեպքին պատրաստ ենք արձագանքել և մեր պաշտոնական կայքում կա իմ հեռախոսահամարը, որով կարող են անանուն ներկայացնել խնդիրը»:

Ալիսա Չիլինգարյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net


Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել