Աղվան Հովսեփյանը դեռ շատ անելիք ունի Քննչական կոմիտեում. Սոնա Տռուզյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը  հերքում է մամուլում շրջանառված այն տեղեկությունը, թե Աղվան Հովսեփյանը շուտով վաստակած հանգստի է գնալու.

«Մարդիկ կան, որոնց համար ինտրիգներ հրահրելն ինքնահաստատման միջոց է, և ունի կենսական նշանակություն։ 10 տարուց ավելի է, ինչ ժամանակ առ ժամանակ նման մտքի գոհարներ հայտնվում են տարբեր մամուլի էջերում, որոնց պարոն Հովսեփյանը վերեւից է նայում, շատ-շատ վերեւից, եւ ամեն ինչ շատ տեսանելի է։ Իհարկե, ցավալի է, որ լրատվամիջոցները թույլ են տալիս, որ առանձին դեպքերում օգտագործվեն որպես ինտրիգներ տարածելու գործիք, բայց դա էլ իրենց ընտրությունն է։ Աղվան Հովսեփյանը, ինչպես ինքն է նշել, դեռ շատ անելիք ունի Քննչական կոմիտեում»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Սոնա Տռուզյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել