Մարդու իրավունքերի մասին կարելի է մոռանալ, եթե իսլամական պետությունը մտնի Ֆիլիպիններ

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Ռոա Դուարտեն զգուշացրել է, որ Սրիայից և Իրաքից դուրս մղված Իսլամական պետության գրոհայինները կարող են մուտք գործել իրենց երկրի տարածք; Նա նաև հավելել է, որ այդ դեպքում իր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար ստիպված կլինի մի կողմ թողնել մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Դուտերտեն ասել է, որ Ֆիլիպինների հարավային նահանգ Մինդանաոն արդեն իսկ ապստամբության և ավազակության օջախ է դարձել, և ինքը անհանգստացած է «մոտալուտ ահաբեկչութկունից», ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների ներհոսքից, որոնք կարող են օգտվել այս իրավիճակից։ Նախագահը նաև զգուշացրել է, որ ահաբեկիչները՝ ովքեր զրկվել են հողից, տնից և ունեցվածքից, դեգերելու են այլ վայրերում դրանք գտնելու համար և գալու են նաև իրենց երկիր։ Իրավապահ մարմինների հետ հանդիպման ժամանակ Դուրտեն նշել է, որ իրենք պետք է պատրաստ լինեն դրան։ «Հիշեք, այդ տղաները մարդու իրավունքների մասին որևէ պատկերացում չունեն։ Ես թույլ չեմ տա որ իմ ժողովուրդը հանուն մարդու իրավունքների կոտորվի, դա լիակատար հիմարություն է»։

Մարդու իրավունքրի հարցը Դուարտեի համար միշտ առանցքային խնդիր է հանդիսացել։ Նա պարբերաբար իր դժգոհությունն ու զայրույթն է արտահայտել իր կողմից թմրանյութի դեմ հայտարարված պատերազմի և այդ առնչությամբ զոհերի մեծ թվով անհանգստացած ակտիվիստների և արևմտյան կառավարությունների նկատմամբ։

Դուարտեն նաև նշել է, որ Ֆիլիպինների երկրորդ խոշոր Մինդանաո կղզու Դավաո քաղաքում, որտեղ նա 22 տարի քաղաքապետ է եղել, ներկայումս իսլամիստ ապստամբների «հզոր» խմբավորում է գործում և Աբու Սայաֆ իսլամիստ անաջտվողականները համարյա ամեն օր պատանդներ են վերցնում։ Ներկայումս նրանց մոտ որպես պատանդ 21 մարդ է պահվում։ Պատանդների մեծ մասը օտարերկրացիներ են։ Եվ, չնայած այդ խմբավորումը ոչնչացնելուն ուղղված ռազմական գործողություններին, ավազակային հարձակումների և մարդկանց առևանգումների դեպքերը շարունակում են աճել։

Նախագահը տեղեկացրել է, որ Ֆիլիպինները, Ինդոնեզիան և Մալայզիան սերտորեն ամագործակցում են ահաբեկչական խմբավորումները դուրս մղելու ուղղությամբ։

Դուրտեն զգուշացրել է, որ կարող է իր գործադիր իշխանությունը օգտագործել Ֆիլիպիններում անօրինականութանը վերջ տալու նպատակով, մասնավորապես կասեցնելով անձի անձեռնմխելիության իրավունքը (habeas corpus), ինչպես նաև կամայական ձերբակալության և կալանավորման դեպքում իրավական պաշտպանությունը։

Պատրաստեց՝ Թամարա Մինասյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել