Ի՞նչ կենսագրություն ունեն նախագահի կողմից գեներալ-մայորի կոչում ստացած ոստիկանները

Տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով ոստիկանության պետի երկու տեղակալների սպայական աստիճանները բարձրացվել են: Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ նախագահի հրամանագրերով՝ ոստիկանության պետի տեղակալներ Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Ստորև ներկայացնում ենք նրանց կենսագրական տվյալները.

s-h-28-09

Սամվել Հովհաննիսյան

Սամվել Հովհաննիսյան

Ծնվել է 1967 թ. մայիսի 1-ին, Երևան քաղաքում:
1991 թ. ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 2005 թ.` ՀՀ ոստիկանության ակադեմիան:
1985-1987 թթ. ծառայել է զինված ուժերում:
1988 թ. փետրվարից մինչև 1991 թ. մարտ ամիսն աշխատել է Երմետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի դիվիզիոնի միլիցիոներ,
1991 թ. մարտից մինչև նույն թվականի սեպտեմբերը՝ Երմետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի միլիցիայի վաշտի ջոկի հրամանատար:
03.09.1991-22.12.1992 թթ.` Երեւանի ՆԳ վարչության հասարակական կարգի պահպանության բաժնի տեսուչ,
22.12.1992-15.10.1993 թթ.` Երեւանի ՆԳՎ հասարակական կարգի պահպանության բաժնի ավագ տեսուչ,
15.10.1993-13.03.1996 թթ.` Երևանի Խորհրդային ՆԳԲ պետի ծառայության գծով տեղակալ,
13.03.1996-11.07.1998 թթ.` Արմավիրի մարզային ՆԳ վարչության պետի տեղակալ ծառայության գծով,
11.07.1998-14.09.1999 թթ.` Երեւան քաղաքի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի պետի տեղակալ ծառայության գծով,
09.12.1999-14.02.2003 թթ.` Պետական պահպանության վարչության պետի տեղակալ,
14.02.2003-09.03.2005 թթ.` Պետական պահպանության վարչության պետի տեղակալ ծառայության գծով:
09.03.2005-17.10.2013 ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ:
ՀՀ նախագահի 2013 թ. հոկտեմբերի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:
ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 7-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Պարգևատրվել է

ՀՀ Նախագահի հրամանագրերով`
• «Մարտական ծառայության» մեդալ (2012 թ.),
• «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ (2008 թ.),

• ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով (2010 թ.),

• ՀՀ վարչապետի հուշամեդալով (2010 թ.),
• ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2011 թ.):

Ամուսնացած է, ունի երկու որդի:

hambaryan-2016-jpg

Անուբաղ Համբարյան

Անուբաղ Համբարյան

Ծնվել է 1961 թ. հոկտեմբերի 25-ին, Լոռու մարզի Արևաշող գյուղում (Սպիտակի շրջան):
1987 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Աստրախանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական պետական դպրոցը`
իրավաբանի մասնագիտությամբ,
1992 թ.` Մոսկվայի ՆԳՆ միլիցիայի բարձրագույն պետական դպրոցը` իրավաբանի մասնագիտությամբ:
1980-1982 թթ. ծառայել է բանակում:
1983 թ. նոյեմբերի 23-ից մինչև 1985 թ. հոկտեմբերի 1-ը աշխատել է Սպիտակի ՆԳ բաժնում` միլիցիոներ:
01.10.1985-01.10.1987 թթ.` ԽՍՀՄ ՆԳՆ Աստրախանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական պետական դպրոց` կուրսանտ,
01.10.1987-29.05.1990 թթ.` Սպիտակի ՆԳ բաժնի միլիցիայի տեղամասային տեսուչ,
29.05.1990-09.12.1992 թթ.` Սպիտակի ՆԳԲ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
09.12.1992-21.04.1994 թթ.` Սպիտակի ՆԳԲ քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
21.04.1994-05.04.1997 թթ.` Ստեփանավանի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ,
05.04.1997-15.01.1999 թթ.` Լոռու մարզային ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
15.01.1999-18.10.1999 թթ.` Լոռու մարզային ՆԳ վարչության Վանաձորի ՆԳ բաժնի քաղաքային միլիցիայի առաջին բաժանմունքի պետ,
18.10.1999-25.02.2004 թթ.` Լոռու մարզային ՆԳ վարչության Ստեփանավանի ՆԳ բաժնի պետ,
25.02.2004-29.10.2005 թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետ,
29.10.2005-09.07.2008 թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետ:
09.07.2008-17.10.2013 թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ:
ՀՀ նախագահի 2013 թ. հոկտեմբերի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:
ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 7-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Պարգևատրվել է

ՀՀ Նախագահի հրամանագրերով՝
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2011 թ.),
• «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ (2006 թ.):

ՀՀ վարչապետի պատվոգրով (2014 թ.)

ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով (2015 թ.)

Գերատեսչական պարգևներ`

• «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
• «Ծովակալ Իսակով» մեդալով,
• «Իրավակարգի ամրապնդման համար» («Արամ Մանուկյան») մեդալով,
• «Օրենքի պատվար» մեդալով,
• «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,
• «Մարտական զորակցության» մեդալով,
• «Մարտական համագործակցության համար» ՌԴ ՆԳՆ մեդալով,
• «ՀՀ իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:
• Հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման համար պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով:

Պարգևատրվել է նաև մի շարք գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների հոբելյանական մեդալներով, կրծքանշաններով և այլ պարգևներով:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել