Այսօր մեկ ժամ քիչ ենք աշխատում

Համաձայն «Տոների և հիշատակի օրերի» մասին ՀՀ օրենքի, սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշվում է Անկախության տոնը: Այս օրը համարվում է ոչ աշխատանքային օր: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, այսօր աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:

Իրավաբան.net -ի խմբագրակազմը սիրով շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին՝ Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ և մաղթում բարձր տոնական տրամադրություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել