Օգոստոսի 30-ին, ժամը 17.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ:
Օգոստոսի 31-ին դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.38-ին: