Արևելյան Օհայոի դատարանում 13 տարվա ազատազրկման դատապարտվելուց մի քանի րոպե հետո տղամարդը ինքնասպանության է դիմել, տեղեկացնում է Fox News-ը:
Ջեֆֆերսոն վարչական շրջանի դատախազ Ջեյն Հանլինը նշում է, որ ուբաթ օրը, երբ 42-ամյա Ջեյսոն Բինկիեվիքսին դատարանի շենքից դուրս էր հանում իր տեղակալը, նա վազեց և ցած նետվեց շենքի երրորդ հարկից:
Ջեֆֆերսոն վարչական շրջանի շերիֆ Ֆրեդ Աբդալլան ասում է, որ տեղակալը փորձել է ետ պահել ձեռնաշղթաներով տղամարդուն` բռնելով նրա հագուստից, սակայն ինքն էլ ցած կընկներ, եթե բաց չթողներ:
Հուլիսին մի տղամարդու դեմքին կրակելու մեջ մեղավոր ճանաչվելուց հետո, Բինկիեվիքսը դատապարտվել էէր սպանության փորձի և հարձակման մեղադրանքներով:
Աբդալլան նշում է, որ Բինկիեվիքսի սպանության դեպքը քննվում է Գլխավոր դատախազության և Ստեուբենվիլի ոստիկանության կողմից:
Պատրաստեց՝ Հռիփսիմե Բաղդասարյանը