Նախկին նախագահի խորհրդականը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ կաշառակերության մեղադրանքով

Ինչպես գրում է CNN-ը՝ Չինաստանի նախկին նախագահ Հու Ցզինտաոյի գլխավոր խորհրդական Լինգ Ցզիհուան դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանացվելով կաշառք վերցնելու, պաշտոնաեկան դիրը չարաշահելու և պետական գաղտնիքներ գողանալու մեջ:

Դատախազությունը նրան մեղադրում էր ավելի քան 77 միլոին յուան (11 միլիոն եվրո) կաշառք վերցնելու մեջ՝ անմիջականորեն կամ ընտանիքի անդամների միջոցով: Նա նաև մեղավոր է ճանաչվել ապօրինի ճանապարհով պետական գաղտնիքներ ձեռք բերելու և իր իշխանությունը օգտագործելով այլ անձանց օգնելու մեջ, որպեսզի վերջիններս առաջ գնան և տներ ձեռք բերեն:

Լինգը, որի նախկինում զբաղեցրած պաշտոնը համարժեք է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնին, ձերբակալվել էր անցյալ տարվա ամռանը և հունիսին կայացել էր նրա դռնփակ դատավարությունը:

Նրա դատապարտումը համարվում է նախագահ Սի Ծինփինի կողմից նախաձեռնած հակակոռուպցիոն արշավի շրջանակներում ամենամեծ ձեռքբերումներից մեկը: Սին երդվել է արմատախիլ անել պետական ոլորտի կոռուպցիան, որը երկար ժամանակ առաջացրել է Չինաստանի բնակչության դժգոհությունը երկրի կառավարության նկատմամբ:

Լինգը հայտնել է, որ չի բողոքարկելու դատավճիռը և ընդունում է բոլոր մեղադրանքները:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել