Թարգմանիչներին կընձեռվի բացառիկ հնարավորություն

Պրակտիկայի վայր` Իրավաբանների հայկական ասոցիացիա, Իրավաբան.net լրատվական կայք, ք.Երևան

Իրավաբանների հայկական ասոցիացիան և Իրավաբան.net-ը հայտարարում են կայքերում թարգմանիչների մասնագիտական պրակտիկայի անցկացման հնարավորություն: Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Այս ընթացքում մասնակիցները կհմտանան իրավական թեմաներով հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով (երկլեզու կամ եռալեզու) թարգմանություններ կատարելու մեջ, ձեռք կբերեն մասնագիտական նոր գիտելիքներ, կխորացնեն սեփական հմտությունները մասնագիտական թարգմանության ասպարեզում:

Պրակտիկային կարող են դիմել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներում սովորող ուսանողները (բակալավրիատի 2-4-րդ կուրսեր, մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրս):

Պրակտիկան հաջողությամբ ավարտած ուսանողներին կտրվի հավաստագիր:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով), ուսանողական տոմսի և դիպլոմի պատճենները՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2016 թ-ի հուլիսի 1-ը, ժամը 17.00-ը` նամակի վերնագրում նշելով «ՊՐԱԿՏԻԿԱ-ԹԱՐԳՄԱՆԻՉ»:

Հեռախոս՝ 010 54 01 99, կոնտակտային անձիք՝ Հայկուհի Ալավերդյան, Էդուարդ Մանուկյան։

Ուսանողների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով:

Իրավաբան.net լրատվական կայքը հիմնադրվել է 2012 թվականից և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել