Ո՞ր դեպքերում են նախատեսվում էլեկտրոնային աճուրդ անցկացնելու սահմանափակումներ

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պատվիրատուն չի կարող ոչ պատշաճորեն դիմել էլեկտրոնային աճուրդի կիրառմանը կամ կիրառել այն այնպիսի եղանակով, որը`
1) կանխում, սահմանափակում կամ խեղաթյուրում է մրցակցությունը.
2) փոփոխում է գնումների հայտարարության և հրավերի պահանջները:
Կարևոր է իմանալ, որ խորհրդատվական ծառայությունների գնումը չի կարող էլեկտրոնային աճուրդների առարկա լինել:
Եթե պատվիրատուն նպատակ ունի կիրառել էլեկտրոնային աճուրդ, ապա հրավերը պետք է ներառի նաև հետևյալ մանրամասները`
1) էլեկտրոնային աճուրդի անցկացման պայմանները (հատկանիշները), նկատի ունենալով, որ սակարկման ենթակա առաջարկը հնարավոր է չափել քանակապես, և դրանք արտահայտել թվերով կամ տոկոսներով.
2) ներկայացվելիք առաջարկների սահմանափակումները, որոնք բխում են գնման առարկայի բնութագրից.
3) էլեկտրոնային աճուրդի ընթացքում մասնակիցներին տրամադրվելիք տեղեկությունները և այդ տեղեկությունները նրանց պատշաճ տրամադրելու պահը.
4) էլեկտրոնային աճուրդի գործընթացին վերաբերող էական նշանակության տեղեկությունները.
5) մասնակիցների կողմից հայտեր ներկայացնելու պայմանները, մասնավորապես` սակարկելու ընթացքում պահանջվող նվազագույն տարբերությունները (եթե կիրառելի են).
6) տեղեկություններ` օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների մասին և կապ հաստատելու պայմաններն ու տեխնիկական բնութագրերը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել